четверг, 17 ноября 2016 г.

Ստեղծագործում եմ

        Առաջին Ձյուն

   Ահա երկնքից հանդարտ իջնում է ձյան առաջին փաթիլը, որը իր հետ բերում է մի նոր ջերմություն: Նրանք կարծես երկնքից պոկված աստղեր լինեն: Իջնում են շատ հանդարտ, մեղմ, պարելով: Իրենց ճերմակ լույսով կարծես ուզում են մարդկանց պարգևել ուրախություն, բայց, ավաղ, չի ստացվում: Երևի մարդկանց սառնությունը տեսնելով նրանք սկսում են արտասվել և դրանից էլ վայրկենական կորչում են ու անհետանում: Ձյունը իջնում է երկրի վրա, որպեսզի ուրախացնի մարդկանց, իսկ մարդիկ ամենևին էլ չեն նկատում նրա գեղեցկությունը, միայն արագ քայլերով անցնում են նրա վրայով: Շատ կուզեի ես էլ դառնալ ձյան մի փաթիլ, սակայն ոչ կարճ ժամանակով: Կլինեի երկնքից պոկված աստղիկ: Լինելով փաթիլ ես կդիպչեի մարդկանց այտերին ու կզգայի նրանց և սառնությունը, և ջերմությունը: Ձյան փաթիլները դրանք բնության գեղեցիկ առեղծվածներն են: Երբ գալիս է առաջին ձյունը, այն շատ գեղեցիկ է: Փորձեք նայել ձեր շուրջը և կտեսնեք, որ ամեն ինչ հիանալի է: Նայում ես ծառերին և հիանում.նրանք կարծես նորահարսեր լինեն: Երբ ցանկանում ես վերցնել փաթիլը, միանգամից ջուր է դառնում ու հալչում ափերիդ մեջ: Սիրում եմ քեզ, առաջին ձյուն, դու ինձ բերում ես երջանկություն:             

  Երբ Մտքերը Սառչում Են Օդում...
Երբ մարդ մտածում է ապագայի մասին և գիտաքցում, որ ամեն մի երազանք չէ իրականանում կարծես մտքերը սառչում են օդում : Հաճախ է լինում, որբ մտքերը հասնում են այնտեղ, որտեղ անգամ մարդը չի կարող լինել:Մտքով կարող ես ճախրել ամենուր, ուրիշ երկրներ և անգամ երկինք սակայն երբ սթափվում ես, որ դա անիրական է թողնում ես մտքերտ, որ օդում  սառչեն:
                                 
Վերլուծություն
Յարոսլավ Հաշեկ ,,Ինչպես էի շներ վաճառում..

Կարծիքս արտահատում եմ այյսպես գրելով ես չեմ մեղադրում այն մարդկանց օվքեր հավաքում են շներին և մեկուսացնում ես նույնիսկ չեմ կարող մեղադրել խխճալ է պետք նրանց այդ մարդիք պետք է պատկերացնեն այդ ամենան անել իրենց հետ նրանք ինչպես կզգան հավանաբար շատ վատ: Ես տարորինակ եմ ես ունեմ շատ շատ կարծիքներ ես կարող եմ և թե պաշտպանել այդ մարդկանց և թե մեղադրել հիմա կփորցեմ մեղադրել: Այդ մարդիք չեն խխժում կենդանիների , չե որ նրանքել մեր նման շնչում են ապրում են: Բայց այդ մարդիք կատարում են իրենց գործը նրանք մեղավոր չեն, որ նրանց ել հասել է այդ ախատանքը: Ես սիրում եմ կենդանիներին ոչ բոլորին բայց սիրում եմ մեր հերոսնել է սիրում: Հերոսը ասում է, որ նա բացելու է մի կենտրոն «կինելոգիական ինստիտուտ» որտեղ վարժեցնում են նրանց: Տարբեր մարդիք նամակներ էին գրել նրան: Այդ քաղաքում հերոսը լավ մարդ էր, որովհետև բացել էր մի կենտրոն որտեղ վարժեցնում են շներին և նա հասավ իր ուզածին:

Ընտանիք
Երբ ունենում ես երջանկություն,սեր,հավատ, դա կոչվում է լիարժեք ընտաննիք: Ես կարծում եմ որ եթե չլինի սերը, երջանկությունը, հավատը այդ արդյունքում նաև չի լինի <<Ընտանիք>> կոչվածը: Լիարժեք ընտանիքը դա նման է դրախտի, որ երբ բացում ես տանդ դռները երջանկությունը միանգամից դուրս է պրծնում դեմքիդ և դու քեզ լիովին երջանիկ ես զգում, որ դու ունես հենց այսպիսի ընտանիք: Ես երբևիցե չէի ցանկանա որ լինի այնպիսի ընտանիք որ դուռը բացելուն պես դուրս պրծնեն դեմքիդ ոչ դե դիմավորելու գուրգուրելու այլ նվաստացնելու և անպատվելու և վիրավորելու, և այդ ժամանակ դու կհասկանաս որ գտնվում ես դժոխքում որտեղ բոլորը քեզ ցավեցնում են և սկսում է հոգիդ և սիրտդ վառվել: Ես ուզում եմ որ այդպիսի երջանկություն լինի յուրաքանչյուրի օջախում և բոլորը լինեն ուրախ և երջանիկ:

Երջանկությունս նման է...

Երջանկությունս նման է աշնան տերևների երբեմն լավ երբեմն վատ 
աշնան տերևներնել կարող են դիմադրել քամուն կարող են չդիմադրել և ընկնել գետնին: Նման է նաև քամուն տխրելով սկսում է պտտվել խառերը ծառերը  շարժել տերևները ընկնել: Նմանություն գտնում եմ նաև ձմռան ձյան մեջ  սպիտակ բայց միաժամակ այնքան գունավոր որ կարողանում այդ ձմռան մռայլ , և տխուր օրերին ուրախանալ և գտնել իմ երջանկությունը : Հիշում եմ այնքան ուշ չեր դասի ժամին դաս անելիս պատահաբար տեսանք առաջին ձյունը այնքան ուրախացանք և բոլորս գտանք մեր երջանկությունը: Մարդիկ կան, որոնք չեն  սիրում ձյուն, ձմեռը չուրախացան բայց տեսնելով մեր երջանկությունը և ուրախությունը ակամայից նրանք էլ ժպտացի և ուրախացան...:

Ուշ Աշուն
Ամեն տարի սպասում եմ աշնանը որ տերևները պետք է թափվեն անդաթար քամի տերևները քամուն չդիմանալով ընկենում են ցած ծառերը քամուց որորվում: Քամուց մենք մրսում ենք հանում տաք աշնանային հագուստը որը վաղուց չէինք հագել: Ամենուր անձրև է թաց գետին: Անձրևից հետո խոնավութան հոտը որին սիրում են բոլորը: Աշնանը գրեթե չենք տեսնում արևը նման է արջի նա միշտ քնած է աշնանը: Ես շատ չեմ սիրում աշունը բայց մեկ է գեղեցիկ է մի քիչ տխուր ես աշնանը միշտ տղուր եմ պատկերացնում երկինքը արտասվում է տղուր աշնան քամուց տերևները, որ չդիմանալով թափվում են: Լացող ուռենին կարծես տխրությունից արտասվում է շորորալով: Նրա փոքր տերևները արևից դեղնած արդեն ել ուժ չունեն դիմադրելու քամուն:


Աշուն է Անձրև 


Ամեն տարի մեծ սպասումով ու հատուկ երջանկությամբ եմ հիշում աշունը, մտածում նրա գեղեցկությունների մասին: Այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է. այն ընդհանուր կողմեր ունի իմ ներաշխարհի հետ. թախծոտ հարցական հայացք, հաճախ թաց աչքեր, լռություն, գունագեղ ու բազմապիսի հագուստներ… 
Ամեն տեղ ուրիշ է աշունը: Ես սիրում եմ Հայաստանի և հատկապես Երևանի աշունը. ամեն օր արթնանում եմ մի ուրիշ թարմությամբ, աշխատում վայելել յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր տարրի գեղեցկությունը:
Ինձ շատ է գրավում արևածագը: Արթնանալով սենյակ ներթափանցած արևի առաջին շողերից` իմ տրամադրությունը լինում է երկնային, դրախտային, լուսավոր, երբ ամեն մի հոգս թվում է անցողիկ և լուծելի: Արևը սկսում է բարձրանալ` տարածելով լույսը քաղաքի վրա, լուսավորելով Մասիսների լուսապսակ ճակատները. ձյունը փայլփլում է, կարծես ադամանդ լինի:



Իմ Օրը 


Իմ օրը անցավ հանգիստ ոչ մի արտասովոր բան չպատահեց: Սովորականի պես արթնացա մի քիչ դժվարությամբ: Բայց արթնացա լվացվեի նախաճաշեցի և արագ հանգնվաեցի և դուրս եկա տանից: Հասա դպրոց վերջացավ առավոտյան պարապմունքը: Հետո անցավ բոլոր դասերը հանգիստ և ուսուցողական: Գնացի տուն և փոխվեցի ընթրեցի և անցա դասերիս: Ավարտելուց հետո գնացի բակ խաղալու և զբոսնելու, մի քիչ շփվեցինք պատմեցինք նորություները և գնացինք տուն: Հետո մի քիչ խաղացի կատվիս հետ և գնացի քնելու: Եվ գրեթե ամեն օր անցնում է այտպես...


Հասարակություն


Կան տարբեր հասարակություն ասել է թե շրջապատ: Ինչպես  ասացի լինում է 2 տեսակի հասարակություն, որոնք կարող են բանբասել քո մասին տարբեր բաներ թե լավ և թե վատ: Կան մարդիք, որոնք իրենց ասելով կոպիտ կհնչի թքած ունեն հասարակության վրա բայց այտպես չի կարելի: Կարող ես չշփվել անտեսել բայց դու այտպես ավելի կսրես նրանց ուշադրությունը քո վրա: Կան մարդիք, որոնք կարող ենք քնադատել քեզ և փնովել: Կան մարդիք, որոնք արդար ու լավ մարդկանց կարող են անուն դնել: Ասենք կոկիկ և համեստ  աղջիկներին կամ տղաներին կան աղջիկներ, որոնք հագնվում են մի քիչ կարճ բայց դա բացարցակ չի նշանակում, որ նա վատնե կամ վարքից թույլ: 


Ամանորյա Հրաշք

Ամանորյա վառ ու ջինջ գիշեր էր։ Բոլորը նայում էին ժամացույցի սլաքնորին, որը զարդարված էր կանաչ, կարմիր եվ սպիտակ ժապավեններով  եվ հանկարծ խոհանոցից ծուխ երեվաց վարվում էր բլինչիկը։ Ճիշտե տխրելու  բան է, քանի որ շատ եին սիրում բլինչիկը, սակայն չտխրեցինք։ Սկսեցինք բոլորս ժպտալ եվ արագ արագ դասավորել սեղանը։Ահա մոտենում է նոր տարվա գիշերը, բոլորը բարձացնում են բաժակները ու միմիանց շնորհավորում բարեմախթանքները ասում։ Եվ սկսվում է ամանորյա հրաշք գիշերը, որի մասին չեմ ուզում խոսել։ Քանի որ այդ հրաշքը բոլորն էլ տեսնում եվ զգում յուրովի...


Բարեվ Ձմեռ


Բարեվ ձմեռ իմ սիրելի այս օր իրոք ես կասեմ գալտ բարի։Քանի, որ առանց ձյան ձմեռ չի լինի , առանց պապի տոնածառի էլ ինչ ձմեռ ու նոր տարի ցրտաշունչ ձմեռ գալտ բարի տաք հագուստներ գլխարկ, ձեռնոց, էլ ինչ պահոց, հանեք մարդիք ձյուն է գալիս ծառերներ ել են անգամ հագուստ հագնում, շներ կենդանիներ բներ փախնում առջն է խորը քուն մտնում մարդիք ել անգամ ցրտից անկողինն են գրկում , երեկոյան ել անգամ շուտ պարկում ինչքան ել ցուրտ, մութ մեկ , մեկ ել մռայլ տարվա այս եղանակը մի եվ նույն է ես շատ եմ սիրում ձմեռը...
Վոնց կարող եմ չսիրել ձմեռը իմ եվ մայրիկիս ծննդյան օրը է ձմռանը բարեվ ձմեռ գալտ բարի ես քեզ կդիմավորեմ այնքան գրկաբաց ինչպես գալուստը նոր տարվա թող այս տարին բոլորին առողջություն եվ բարին բերի չար մարդկանց հոգիները ձմռան սպիտակ ձյան նման մաքրի եվ փափկեցնի.
ԳԱԼՏ ԲԱՐԻ ՁՄԵՌ ՈՒ ՆՈՐ ՏԱՐԻ...



Այնք ՜ ան կուզեի

Այնքան կուզեի պատերազմը վերջանար, որ ոչ մի ծնող չարտասվեր կորցրած զավակի համար ։
Վոր երկրում հարգեին մարդկանց խոսքն ու իրավունքները ոչթե ամեն ինչ տեսնեին փողի մեջ եվ խաբեության մեջ այնքան կուզեի, որ մարդկանց մեջ վերանար չարությունը, որ բոլորը հաճախակի ժպտան կուզեի նաեվ, որ մեր երկրում եվ աշխարհում չլինեին ել մանկատներ, որ բոլորը իրենց ծնողների հետ ապրեին եվ ելի ու ելի ժպտաին...

Комментариев нет:

Отправить комментарий